Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 23-րդ տարելիցն է 

«Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 23-րդ տարելիցը, որը մեր նորագույն պատմության մեծագույն ողբերգություններից էր։

Այն պետականության հիմքերին հասցված ուղիղ հարված էր, որի թողած վերքը մինչ օրս չի սպիացել: Հոկտեմբերի 27-ը Հայաստանում քաղաքականության գնդակահարությունն էր` նշանային հարված զարգացած ու ուժեղ պետության ապագային։  

Ցավոք, անցյալն այլևս շրջել չենք կարող, բայց ներկայում պետք է մեր ամենօրյա գործով, հանրային ներդաշնակությամբ, առողջ ու բարեկեցիկ միջավայրով, ամուր ու կայացած պետությամբ բացառենք նման ողբերգությունների կրկնությունը։ Ուժեղ պետություն ունենալով` կարող ենք երաշխավորել 27-ների բացառումը և վստահորեն պնդել` այլևս երբեք»։ 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: