ՀՀ մշակույթի նախարարության հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ։
Ծրագրի բովանդակությունը և նպատակները
ՀՀ մշակույթի ու ՀՀ կրթության և գիտության նախարարությունները հայտարարում են «Քո արվեստը դպրոցում» դրամաշնորհային ծրագրի հայտերի ընդունման մեկնարկը:
Ծրագրի նպատակն է լրացնել հանրակրթության ոլորտում «մշակութային կրթություն» բաղադրիչի բացը, մեծացնել հետաքրքրությունը ընթերցանության, դասական երաժշտության և կերպարվեստի նկատմամբ, խթանել կրթական հաստատություններում քննադատական, վերլուծական և ստեղծագործ մտքի զարգացումը երաժշտության, կերպարվեստի, գրականության բնագավառներում, պատանիներին ճանաչել տալ ժամանակակից արվեստագետներին, բարձրացնել դպրոցականների գեղագիտական ճաշակը, քաղաքացիական գիտակցությունը, լայնացնել արվեստի տվյալ ոլորտում աշակերտների ճանաչողության սահմանները։
Մրցույթը կանցկացվի երկու փուլով. առաջին փուլում երկու նախարարությունների հրավիրած մասնագիտական հանձնաժողովը կքննի հայտերը՝ առանձնացնելով ծրագրի նպատակներին առավել համապատասխանները: Այնուհետև առաջին փուլը հաղթահարած դիմումատուները կհրավիրվեն հարցազրույցի:
Ծրագրին կարող են դիմել կերպարվեստի, երաժշտության և գրականության ոլորտները ներկայացնող արվեստագետներ:
Մրցույթի արդյունքում ընտրվելու է 50 նախագիծ, որոնց հեղինակները ուսումնական տարվա ընթացքում կայցելեն 30 դպրոց՝ ներկայացնելու իրենց վարպետաց դասերը:
Ծրագրի մեթոդաբանությունը
Ինչպե՞ս դիմել
Հանդիպումներն անցկացվելու են դպրոցների դահլիճներում:
Թերի կամ կեղծ տվյալներ պարունակող, արվեստի նշված ուղղություններին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվի։ «Քո արվեստը դպրոցում» ծրագրին ներկայացված նախագծերը քննող հանձնաժողովը կարող է հարկ եղած դեպքում դիմումատուից պահանջել հավելյալ փաստաթղթեր և նյութեր:
Խորհուրդը կիրականացնի ռիսկերի և համապատասխանության գնահատում՝ հաշվի առնելով ներկայացված նախագիծը, ժամկետները, արդյունավետությունը և այլ բաղադրիչներ։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն տարվա սեպտեմբերի 27-ը: Դրամաշնորհային ծրագրի հաղթողների անունները կհրապարակվեն նախարարության կայքէջում:
Հարցերի դեպքում զանգահարել` 011 56 45 46: