Մահացել է ԶՈՒ պահեստազորի գնդապետ Սասուն Հունանյանը

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետ Սասուն Սուրենի Հունանյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում գնդապետ Ս. Հունանյանի հարազատներին, մարտական ու զինակից ընկերներին:

Գնդապետ Սասուն Սուրենի Հունանյանը ծնվել է 15.08.1964 թ. Ջավախքում:

1990 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը:

1992 թ. ընդունվել է զինվորական ծառայության ՀՀ ԶՈՒ շարքերում և նշանակվել առանձին գումարտակի դասակի հրամանատար: Ծառայության առաջին իսկ օրվանից մասնակցել է ՀՀ և Արցախի պաշտպանական մարտերին:

1993 թ. նշանակվել է առանձին գումարտակի վաշտի հրամանատար:

1994 թ. նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնին:

1997 թ. ունկնդրել է ՌԴ ՊՆ «Վիստրել» սպայական դասընթացները:

2000 թ. ավարտել է ՌԴ ՊՆ ռազմական ակադեմիան:

2001 թ. նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի բաժանմունքի պետ:

2002 թ. նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալի պաշտոնին:

2014 թ. արձակվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունքով:

Պարգևատրվել է «Արիության», «Մարտական ծառայության» «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի, «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ», «Դրաստամատ Կանայան» և «ՀՀ ԶՈՒ 20 տարի» մեդալներով, կրծքանշաններով: