Աշոտ Արսենյանի որդու՝ բանակում չծառայելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ․ փաստաթուղթ է կեղծվե

Աշոտ Արսենյանի որդու՝ բանակում չծառայելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ․ փաստաթուղթ է կեղծվե
Աշոտ Արսենյանի որդու՝ բանակում չծառայելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ․ փաստաթուղթ է կեղծվե

Հանրապետական նախկին պատգամավոր, գործարար Աշոտ Արսենյանի որդու՝ Վահագն Արսենյանի՝ ՀՀ զինված ուժերում ժամկետային զինծառայությունից խուսափելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը։

«ՀՀ զինված ուժերում ժամկետային զինծառայությունից խուսափելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի  2-րդ կետով` «Ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելը՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք առայժմ որևէ մեկին առաջադրված չէ»,-Factor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։