Անցյալ դարում Թուրքիան մեծ հանցագործություն է կատարել. ԵԽ պատգամավորը կանգնած է հայերի կողքին

Եվրախորհրդարանի` Նիդերլանդները ներկայացնող պատգամավոր Փիթեր վան Դալեն (եվրոֆրակցիա (խմբակցություն) Քրիստոնեական Միություն) կանգնած է հայ ժողովրդի կողքին` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Պատգամավորն այս մասին շեշտում է «Արմենպրես»-ին տրամադրած ուղերձում:

Նա նշեց, որ Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հարցով բանավեճի ընթացքում ևս շեշտել է, որ կանգնած է Հայաստանի ժողովրդի կողքին:

«Անցյալ դարում Թուրքիան մեծ հանցագործություն է իրականացրել, սակայն հերքում է այն՝ համարելով ընդամենը «խնդիր»: Անհավատալի է: Մարդկանց սպանություն, ցեղասպանություն, և հետո այն անվանել ընդամենը խնդիր: Ես կանգնած եմ Հայաստանի ժողովրդի կողքին և շարունակելու եմ դա անել»,- ասում է պատգամավորը: