Հրայր Թովմասյանի անձով չի պայմանավորված ճգնաժամը ՍԴ ում. Արարատ Միրզոյան. Տեսանյութ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը նամակ է ուղղել կառավարությանը, Ազգային ժողովին, ՀՀ նախագահին ու Դատավորների ընդհանուր ժողովին:

«Բավական ծավալուն նամակի մասին է խոսքը, չեմ կարող ամբողջութամբ մեջբերել: Կարծում եմ՝ նույնիսկ ճիշտ կլինի, որ Վահե Գրիգորյանը հանրայնացնի իր այս նամակը, որովհետև ի վերջո մեծ թվով հասցեատերերի է ուղղված: Փաստարկելով և հիմնավորելով ճգնաժամի գոյությունը՝ Վահե Գրիգորյանն ըստ էության երեք լուծման տարբերակ է տեսնում՝ սկսած առկա իրավիճակի ամրագրումից, մինչև մեծ կամ միջին տրամաչափի փոփոխություններ»,- ասաց Միրզոյանը:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում