«Հայաստան» խմբակցությունն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը։

Ազգային ժողովի նիստում այդ մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Լիլիթ Գալստյանի կենսագրությունը պատգամավորներին ներկայացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։