Ստեփանակերտի մի քանի հասցեներում գազամատակարարումը վաղը ժամանակավորապես կդադարեցվի. «Արցախգազ»

«Արցախգազ» ՓԲԸ-ն իրազեկում է այն մասին, որ հունվարի 12-ին ժամը` 9:30-11։30-ն ընկած ժամանակահատվածը, նոր բաժանորդի միացման պատճառով կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի մի քանի հասցեների բնակիչ-բաժանորդների և հիմնարկ-ձեռնարկությունների գազամատակարարումը։

Գազամատակարարումը կդադարեցվի հետևյալ հասցեներում և հիմնարկ-ձեռնարկությունում՝ Մ. Գոշի 2, 4, Ս. Կասպարովի, Սասունցի Դավիթի 44-58 զույգ համարները, «Անահիտ Մարգարյան» ԱՁ-ն: