Կարեն Անդրեասյանը հանդիպել է Ճապոնիայի դեսպանին

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր՝ նոյեմբերի 22-ին,  ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին։ 

Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նախ շնորհավորել է Կարեն Անդրեասյանին՝ նախարար նշանակվելու կապակցությամբ։ 

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգը։ 

Կարեն Անդրեասյանն ընդգծել է, որ արդարադատության նախարարությունը ցանկանում է ամրապնդել համագործակցությունը Ճապոնիայի հետ՝ քրեակատարողական և պրոբացիոն ծառայության բարեփոխումների ոլորտում։ 

Կողմերը փոխանակել են երկուստեք հետաքրքրություն առաջացնող այլ հարցեր։ 

Այդ մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։