Այսօր Հոգեկան առողջության համաշխարհային օրն է

Այսօր Հոգեկան առողջության համաշխարհային օրն է
Այսօր Հոգեկան առողջության համաշխարհային օրն է

Ամեն տարի հոկտեմբերի 10-ը նշվում է որպես հոգեկան առողջության օր, որի հիմնական նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության հիմնախնդիրների վրա, որպեսզի խնդրի մասին մտածեն ոչ միայն խանգարումներ ունեցողներն ու նրանց ընտանիքի անդամներն ու բուժանձնակազմը, այլև հասարակության բոլոր շերտերը` այդ թվում նաև քաղաքականություն կառուցողները:
Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության կողմից հռչակված այս տարվա կարգախոսն է “Ծավալուն ներդրումներ` հանուն հոգեկան առողջության”:

Ըստ Առողջապահության նախարարության, Հայաստանում հաշվառված է հոգեկան խանգարումներով հաշվառված քաղաքացիների թիվը մոտ 45.000 է:

“Հոգեկան խանգարում կարող է ունենալ ցանկացած մարդ` անկախ տարիքից, սեռից, սոցիալ-տնտեսական կարգավիճակից, հասարակությունում գրաված դիրքից: Այդ իսկ պատճառով կարևոր է հասարակության բոլոր շերտերի ճիշտ իրազեկվածությունը տվյալ երևույթի վերաբերյալ”,-նշվում է նախարարության պաշտոնական հաղորդագրությունում:

Ըստ ԱՆ-ի, հոգեկան առողջության ոլորտում բազմաթիվ են մարտահրավերները և իրոք անհրաժեշտ են ծավալուն ներդրումներ` մարդկային, ֆինանսական, տեխնիկական և այլն, անհրաժեշտ է իրականացնել հետևողական աշխատանք ուղղված կադրերի պատրաստման, բուժման և կանխարգելման բարելավմանը, հոգեկան խանգարում ունեցողների իրավունքներ պաշտպանությանը, ստիգմայի նվազեցմանը և այդ խնդիրների վերաբերյալ բնակչության իրազեկման բարձրացմանը:

“Այս գործում կարևոր է նաև մասնագիտական ասոցիացիաների, հոգեկան խանգարումներ ունեցողների ընտանիքների և հասարակական սեկտորի այլ կազմակերպությունների շահագրգիռ ներգրավումը”,-ասվում է հաղորդագրության մեջ:

© Medialab.am