Մոսկվան ակնարկում է Քեսաբի վրա հարձակման պատճառը

Մոսկվան ակնարկում է Քեսաբի վրա հարձակման պատճառը
Մոսկվան ակնարկում է Քեսաբի վրա հարձակման պատճառը

Ռուս հայտնի հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է սիրիական հայաբնակ Քեսաբ քաղաքին: «Ո՞ւր են նայում ԱՄՆ-ը եւ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը»,- գրել է նա: «Եթե համաշխարհային հանրությունը «չնկատի» հայկական գյուղի գնդակահարությունը, ապա պետք է ջնջել բոլոր այդ ՄԱԿ եւ նման այլ կազմակերպությունները»,- հավելել է նա:

Հետաքրքիր հարցադրում է: Իսկապես պետք է ջնջել այդ կազմակերպությունները, որոնց թղթերը ոչ մի ազդեցություն չունեն: Վկան՝ Ղրիմի միացումը Ռուսաստանին եւ ՄԱԿ-ի արձագանքը, որը ոչ մի նշանակություն չունեցավ: Հայերն էլ տեղ չունեն դժգոհելու՝ ՄԱԿ-ի 4 բանաձեւ է եղել ընդդեմ «Ղարաբաղի հայերի ագրեսիայի»:

Սակայն, Սոլովյովի գրառման մեջ հատկանշական է մեկ այլ բան՝ այդ երբվանից է Մոսկվան մտահոգ հայկական գյուղերի գնդակահարությամբ: Հարցն այնքան էլ հռետորական չէ, եւ առաջացնում է բազմաթիվ հարցեր: Օրինակ, արդյոք Քեսաբի վրա հարձակումը պայմանավորված չէ այդ տարածքում ռուսական ռադիոլոկացիոն կայանի առկայությամբ, որը հսկում է Թուրքիայի տարածքը, որտեղից էլ եղել է հարձակումը հայկական բնակավայրի վրա:

Այլ հարցեր էլ կան: Մասնավորապես, ներկայում Ռուսաստանը եւ Թուրքիան միասնաբար են գործում շատ հարցերում, այդ թվում՝ Սիրիայի եւ հայկական խնդիրներով: Ռուսաստանը հանձնեց Սիրիան, այդ երկրից դուրս բերելով քիմիական զենքը, որը Թուրքիային զսպող միակ գործիքն էր Սիրիայի իշխանության ձեռքին:

Հարձակումը եղել է Թուրքիայից, գրոհայինների մեջ շատ են եղել չեչենները, սաուդցիները եւ այլն: Ինչպես հայտնի է, Սաուդյան Արաբիան էլ ներկայում Թուրքիայի ու Ռուսաստանի դաշնակիցն է Սիրիայի հարցում: Կարդալ ավելին