Էրդողանը Բաքվում հայտարարել է Շուշիում Թուրքիայի գլխավոր հյուպատոսություն բացելու ծրագրի մասին. Ermenihaber

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ընդգծել է, որ իրենք վճռական են տրամադրված «Շուշիի հռչակագրով» դաշնակցային նոր մակարդակի բարձրացված հարաբերությունները բոլոր բնագավառներում զարգացնելու հարցում։Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

«Մենք պատրաստ ենք բացել Շուշայի մեր գլխավոր հյուպատոսությունն այն ժամանակ, երբ ցանկանաք։ Շուշայի մեր գլխավոր հյուպատոսոթյունը եթե բացվի, դա Հայաստանի գլխավորությամբ ողջ աշխարհին ուղղված առանձին ուղերձ կլինի»,- հայտարարել է Էրդողանը։

Նաև հավելել է, որ իրենց կրթական հիմնադրամը Ադրբեջանի իշխանությունների աջակցությամբ շարունակում է գործունեությունը կրթության ոլորտում։

«Ալլահի կամքով նախատեսում ենք հաջորդ տարի բացել մեր դպրոցի նոր կրթական մասնաշենքը։ Մեծապես օգտավետ կլինի, որ թանկագին եղբորս հետ հանդիպման ժամանակ վայրկյան առաջ քննարկենք Կասպից ծովով անցնող Միջին միջանցքը և այդ համատեքստում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը»։