ՀՀ Պաշտպանության նախարարությունը հրապարակել է ուղեցույց հակամարտության գոտում մարտական գործողությունները լուսաբանող զանգվածային լրատվության միջոցների (ոչմիայն) ներկայացուցիչների համար
Արգելքների մասին.
արգելվում է առաջնագծում տեսանկարահանել, ցուցադրել կամ որևէ տիպի տեղեկություններհաղորդել մարտական տեխնիկայի շարժի վերաբերյալ: Մարտական տեխնիկայի քանակի, տեղակայման վայրի կամ շարժի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն հրապարակումուղղակիորեն նպաստում է հակառակորդի գործողությունների արդյունավետությանը:
արգելվում է նշել զորամասի իրական անվանումները, տեղակայման վայրերը կամմանրամասն նշել դիրքերի տեղանքը, կողմնորոշիչները
արգելվում է ռազմական գործողությունների անցկացման վայրից կապի որևէ տեսակով ուղիղեթեր դուրս գալը: ՈՒղիղ եթերը բացառում է լուսաբանման ընթացքում գաղտնիքպարունակող տեղեկության չհրապարակման վերահսկելիությունը՝ հնարավորություն տալովհակառակորդին իրական ժամանակում ստանալ աուդիովիզուալ տվյալներ, որոնք կարող ենօգնել իրեն մարտական գործողությունների վարման ընթացքում:
արգելվում է հրապարակել լուսանկարներ, քարտեզներ, տեսանյութեր, որտեղ երևում ենհրամանատարական կետեր, կրակակետեր, ինչպես նաև դրանց կողմնորոշիչներն ուհամայնապատկերը
արգելվում է խոշոր պլանով ցուցադրել զինվորական ծառայության մեջ գտնվողզինծառայողի, որը խոցել է հակառակորդի ռազմական տեխնիկան
արգելվում է գրառում կատարել սոցցանցերում առանց անջատելու էլեկտրոնային սարքիտեղերոշման հնարավորությունը:
Պատերազմական գոտում բջջային հեռախոսից անհրաժեշտ է օգտվել ծայրահեղանհրաժեշտության դեպքում: Հակառակորդը կարող է գաղտնալսել հեռախոսը և տեղորոշելայն օգտագործողի գտնվելու վայրը:
Կանոնների մասին մանրամասն՝https://mil.am/…/%D5%88%D6%82%D5%B2%D5%A5%D6%81%D5%B8…