Հակոբ Ինջիղուլյանը հայրենադարձվել է. Սիվիլնեթ

Հակոբ Ինջիղուլյանը հայրենադարձվել է. Սիվիլնեթ
Հակոբ Ինջիղուլյանը հայրենադարձվել է. Սիվիլնեթ

Հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ավելի քան մեկ տարի ադրբեջանական գերության մեջ անցկացրած Հակոբ Ինջիղուլյանը հայրենադարձվել է: Ինջիղուլյանը 2013թ. օգոստոսին ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատել էր ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։ Մեկ տարի անց՝ 2014թ. օգոստոսին, նա տեղափոխվել էր երրորդ երկիր: Ադրբեջանական գերության մեջ գտնվելու ընթացքում Ինջիղուլյանը, ակնհայտորեն ոչ առանց […]

Հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ավելի քան մեկ տարի ադրբեջանական գերության մեջ անցկացրած Հակոբ Ինջիղուլյանը հայրենադարձվել է:

Ինջիղուլյանը 2013թ. օգոստոսին ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատել էր ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։ Մեկ տարի անց՝ 2014թ. օգոստոսին, նա տեղափոխվել էր երրորդ երկիր:

Ադրբեջանական գերության մեջ գտնվելու ընթացքում Ինջիղուլյանը, ակնհայտորեն ոչ առանց ճնշումների, հարցազրույցներ էր տվել՝ հայտարարելով, թե իբր իրեն ճնշել են հայկական բանակում և ինքը ցանկություն չունի վերադառնալ Հայաստան:

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Ինջիղուլյանը լրագրողներին ասել է, որ ադրբեջանական գերության մեջ ենթարկվել է ճնշումների, իրենից կորզել են տարատեսակ ցուցմունքներ: Ինջիղուլյանը նաև ասել է, որ պատրաստվում է շարունակել ծառայությունը հայկական բանակում:

1991թ. ծնված Հակոբ Ինջիղուլյանը մինչև բանակ զորակոչվելը ուսանել է Գևորգյան հոգևոր ճեմարանում, աշխատել Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում որպես դպիր: Նա ծառայում էր Ասկերանի 4-րդ պաշտպանական շրջանում։

Ինջիղուլյանի տեղափոխմանը երրորդ երկիր, ապա հայրենադարձմանը օգնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: