Ինչ մեխանիզմ է գործել ոռոգման ջրի գողության համար. Նախարարը մանրամասներ է ներկայացրել

Ինչ մեխանիզմ է գործել ոռոգման ջրի գողության համար. Նախարարը մանրամասներ է ներկայացրել
Ինչ մեխանիզմ է գործել ոռոգման ջրի գողության համար. Նախարարը մանրամասներ է ներկայացրել

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հրավիրած քննարկման ժամանակ մանրամասնել է, թե ՋՕԸ-երի մասնակցությամբ ջրի գողության ինչ մեխանիզմ է գործել նախկինում:

«Մոտավորապես, եթե փորձեմ բացատրել, թե ինչ համակարգ կարող էր գործել, նաև դատախազության տեղեկատվության հիման վրա կարող եմ ասել, ՋՕԸ-ը կնքում էր պայմանագիր որևէ ջրօգտագործողի հետ, որը ձևական էր, դրա պահանջարկը չկար: Ջրապահանջակը մեծացնելով, օրինակ, ստանում էին 500 մլն խմ ջուր: Այնուհետև այդ ջուրը չէր մատակարարվում, քանի որ ջրօգտագործողը չկար, և այդ ջուրն արդեն վաճառվում էր ոչ օրիանական ճանապարհով, ոչ թե 11 դրամով, այլ, ասենք, 5 դրամով, որևէ այլ տնտեսավորղի»,- մանրամասնեց նախարարը:

Ըստ Էրիկ Գրիգորյանի՝ տասնյակ կիլոմետրանոց ջրանցքների ամբողջ երկայնքով ջուրը մասսայական գողացվել է: Այսինքն՝ կորուստների մի մասը իրոք կորուստներ էին, բայց մյուս մասն ուղղակի գողացված ջուրն էր:

Նախարարը հիշեցրեց, որ Արփա-Սևան թունելի հիմնանորոգման գործով քրեական գործ է հարուցված՝ 2.5 մլրդ դրամ գումարով: ՋԸՕ-երի մասով թեև ոչ ամբողջական ուսումնասիրություն է իրականացվել, բայց դարձյալ կա հարուցված քրեական գործ՝ 2.8 մլրդ դրամ վնասի չափով: