Արցախի Հանրապետության կարիքների համար ՀՀ Առողջապահության նախարարության կողմից բնակչության դեղապահովումն իրականացնելու նպատակով տրամադրվել է շուրջ 200 անվանում դեղ, այդ թվում` առաջին օգնության, մանկական և մեծահասակների համար նախատեսված դեղեր` ըստ ստորև ներկայացված խմբերի.
1. Հակամանրէային դեղեր
2. Սիրտ-անոթային հիվանդությունների բուժման նպատակով օգտագործվող դեղեր
3. Արյան մակարդելիության վրա ազդող դեղեր
4. Հորմոններ
5. Անզգայացնող, ցավազրկող դեղեր
6. Ներարկման դեղեր
7. Ալերգիայի, անաֆիլաքսիայի դեղեր
8. Հակացնցումային, հակաէպիլեպսային դեղեր
9. Հակավիրուսային
10. Հակահիստամինային
11. Հակասնկային
12. Հակահերպեսային
13. Հեպատոպրոտեկտորներ
14. Հակամիգրենային
15. Հակաուռուցքային
16. Ակնաբուժական
17. Ախտահանիչներ
18. Աղեստամոքսային
19. Միզամուղ
20. Հակաբորբոքային
21. Հակափսխեցուցիչ
22. Հոգեմետներ: