Դավիթ Տոնոյանը հրաժարական է տվել. լրատվամիջոցները հայտնում են նրան փոխարինողի մասին

«Արմենպրես»-ի տեղեկությունները հաստատում են ավելի վաղ «Առավոտ»-ի տարածած լուրը, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրաժարական է տվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրատվամիջոցները նաև նշում են, որ Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնում կփոխարինի ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը:

Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարար է նշանակվել 2018 թվականի մայիսի 11-ին: Մինչ այդ նա զբաղեցրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը:

Վաղարշակ Հարությունյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 1999-2000 թվականներին: