Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով 11 մարդ է ձերբակալվել

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության մեջ կասկածվող 11 մարդու ձերբակալության մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«ԱԴԾ ղեկավարը Պուտինին զեկուցել է 11 մարդու ձերբակալության մասին, այդ թվում՝ բոլոր 4 ահաբեկիչներին, որոնք անմիջականորեն մասնակցել են «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությանը»,- նշում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է 80-ի, վիրավորվել է 100-ից ավել մարդ։