Ֆրանսիան հորդորում է միջազգային բանակցություններ վարել Հայաստան-Ադրբեջան բախումների վերաբերյալ

Ֆրանսիան հայտարարել է, որ կոչ է անելու բանակցություններ վարել Մինսկի խմբի շրջանակում, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի միջնորդն է:  «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

«Մենք առաջիկա օրերին կսկսենք Մինսկի խմբի համակարգումը ՝ պարզելու կատարվածը, պարզելու, թե ով է պատասխանատուն և գտնելու լուծում», – Reuters- ին հայտնել է Մակրոնի գրասենյակի պաշտոնյան: