Հրազդանում խաչքարն ընկել է 52-ամյա քաղաքացու վրա, որը տեղում մահացել է

‘Nork’ Infectious Clinical Hospital of Yerevan works overwhelmed during these days due to Coronavirus cases in Armenia

Հրազդան քաղաքում այսօր դդժբախտ պատահար է տեղի ունեցել․ բնակիչ 52-ամյա Ստեփան Կոտանյանը փորձել է ուղղել խաչքարը և երբ փորձել է այն բարձրացնել, ընկել է նրա վրա, ինչի հետևանքով նա մահացել է։

Կատարվածի առնչությամբ Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Դժբախտ պատահարի հետևանքով այսօր կյանքից վաղաժամ հեռացել է մեր գործընկեր Ստեփան Կոտանյանը:

Խորապես վշտացած ենք Ջրառատ թաղամասում Հրազդանի համայնքապետարանի լիազոր ներկայացուցիչ` Ստեփան Կոտանյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:

Դժբախտ պատահարն այսօր խլեց մեր գործընկերոջ և մեծ բարեկամի կյանքը: Նրա մահը ծանր կորուստ է բոլորիս համար: Խորին ցավակցությունս և կարեկցանքս եմ հայտնում Կոտանյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին: Հարգենք և վառ պահենք թեև կարճ, բայց բովանդակալից և հարգալից կյանքով ապրած ազնվագույն մարդու և ընկերոջ հիշատակը:

Դժբախտ պատահարի հետևանքով այսօր կյանքից վաղաժամ հեռացել է մեր գործընկեր Ստեփան Կոտանյանը:Խորապես վշտացած ենք Ջրառատ…

Posted by Սևակ Միքայելյան/Sevak Mikayelyan on Tuesday, September 22, 2020