«ՄԻԵԴ-ը ճանաչել է, որ չի եղել Ոսկերչյանին և Այվազյանին անազատության մեջ պահելու որևէ հիմնավորված և թույլատրելի հիմք». Փաստաբան

Այսօր ՄԻԵԴ-ը հրապարակել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ քաղաքական նկատառումներով ձերբակալված և կալանավորված քաղաքական բանտարկյալներ Գրիգոր Ոսկերչյանի և Մասիս Այվազյանի կալանքների օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ վճիռները:

 Այդ մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում Ոսկերչյանի եւ Այվազյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

«Գրիգոր Ոսկերչյանի վերաբերյալ կայացված վճռով ճանաչվել է ՄԻԵԿ 5(3) հոդվածի խախտում, իսկ Մասիս Այվազյանի վերաբերյալ վճռով՝ ՄԻԵԿ 5(1) և 5(3) հոդվածների խախտում։

Այսպիսով՝ ՄԻԵԴ-ը ճանաչել է, որ չի եղել Գ․ Ոսկերչյանին և Մ․ Այվազյանին անազատության մեջ պահելու որևէ հիմնավորված և թույլատրելի հիմք։ Որպես արդարացի փոխհատուցում կառավարությունը Գրիգոր Ոսկերչյանին պետք է վճարի 3000, իսկ Մասիս Այվազյանին՝ 4500 եվրո գումար»,- գրել է Շուշանյանը։