Ոստիկանները հետախուզվողների են հայտնաբերել

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 31-ին Աշտարակ քաղաքի Տանձանոց թաղամասից բերման է ենթարկվել Ծաղիկ Ա․-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը), 324-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը), 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 326-րդ (Պաշտոնական փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելը կամ իրացնելը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:
Ծաղիկ Ա․-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 31-ին Գառնի գյուղում հայտնաբերվել և Կոտայքի բաժին բերման է ենթարկվել Սարգիս Ի․-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի (Ջրային կենդանիներ և բույսեր ապօրինի արդյունահանելը) մեղադրանքով դատարանի պատիժը կրելուց խուսափելու համար:

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։