Դեկտեմբերին Հայաստան է ժամանել ավելի քան 33 հազար զբոսաշրջիկ

2 միլիոն 300 հազար զբոսաշրջիկ՝ 2023-ին. ոլորտում մոտ 40 տոկոս աճ է արձանագրվել: Վիճակագրության համաձայն՝ Հայաստանը որպես նախընտրելի ուղղություն դիտարկում են ռուսները, վրացիները, իրանցիները:

Եվրոպական երկրներից ավելի շատ գալիս են Ֆրանսիայից, Գերմանիայից: Այժմ արդեն Հայաստանը գրավիչ է դառնում նաև ձմեռային տուրիզմով. դեկտեմբերին ավելի քան 33 հազար զբոսաշրջիկ է այցելել մեր երկիր. հայտնում են ՀՀ կառավարությունից։