Հակառակորդը խախտել է ՀՀ ինքնիշխան տարածքը. Անդրանիկ Քոչարյան․ տեսանյութ

«Այս պահին էլ ՀՀ ինքնիշխան տարածքում տեղի են ունենում մարտական գործողություններ, հակառակորդը խախտել է ՀՀ ինքնիշխան տարածքը: Մենք ՀԱՊԿ հիմնադիր անդամ ենք: Միաժամանակ 44-օրյա պատերազմից հետո հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավորի՝ ՌԴ-ի հետ ունենք համագործակցային հարաբերություններ, որը պետք է արձագանքի հրադադարի ռեժիմի խախտմանը: Խախտված են ՀԱՊԿ կանոնակարգի բոլոր կետերը եւս»,- ԱԺ-ում ասել է Անդրանիկ Քոչարյանը։