ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Գեղարքունիքի սահմանամերձ շրջաններում

Մարդու իրավունքների պաշտպան՝ Արման Թաթոյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաստահավաք աշխատանքներ կապված ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքների պատճառով ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի և սարատեղի բնակավայրի, Սոթք, Կութ, Նորաբակ, Ջաղացաձոր, Գեղամաբակ գյուղերի բնակիչների իրավունքների խախտումներ հետ:

Այցի սկզբում Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը ներկայացրեց քաղաքում տեղի ունեցող կարևոր աշխատանքները, ինչպես նաև նրա հետ միասին տեղի ունեցան հանդիպումներ բնակիչների հետ:

Այցը տեղի է ունեցել Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի, Վերին Շորժա վարչական շրջանի ղեկավար Արտյոմ Երանոսյանի, Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի, Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատու ներկայացուցչի հետ միասին»:

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան