Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ

ՀՀ կենտրոնական բանկը վստահեցնում է, որ արտարժութային շուկայում աժիոտաժային տրամադրությունների հիմքեր չկան, ավելին՝ այս պայմաններում, թե’ ներկայում, և թե’ դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր առկա չեն: Այս մասին ԿԲ-ն հայտնել է՝ «Արմենպրես»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ անդրադառնալով երկրում վերջին շրջանում նկատվող դրամի փոխարժեքի արժեզրկմանը:  

«Մեր դիտարկումներով դրամի շարժի հիմքում ընկած իրական հատվածի հոսքերում (արտահանում, ներմուծում, դրամական փոխանցումներ, ՕՈՒՆ (օտարերկրյա ուղղակի ներդրումներ) և այլն) էական անհաշվեկշռվածություններ չեն ձևավորվել։ Ուստի արտարժութային շուկայում աժիոտաժային տրամադրությունների հիմքեր ևս չկան։ Միևնույն ժամանակ, եթե ռազմական դրության հայտարարման առաջին օրերին Հայաստանի երկրի ռիսկի հավելավճարը միջազգային ֆինանսական շուկաներում փոքր-ինչ բարձրացել էր, ապա ներկայումս այն կրկին նվազել է։ Սա նշանակում է, որ միջազգային կապիտալի շուկայում մեր տնտեսության արժութային ռիսկերը ներկայումս բարձր չեն գնահատվում»,-հայտնում են ԿԲ-ից: 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։