Եկատերինբուրգից Երևան մեկնած ինքնաթիռը վերադարձել է Եկատերինբուրգի օդանավակայան շասսիի անսարքության պատճառով. տուժածներ չկան

Եկատերինբուրգից Երևան մեկնած ինքնաթիռը հետ է վերադարձել Եկատերինբուրգի օդանավակայան, քանի որ ահազանգել է շասսիի անսարքության տվիչը:

Ոչ ոք չի տուժել. հաղորդել է ՌԻԱ Նովոստին: Նշվում է, որ Airbus А320-ը «Կոլցովո» օդանավակայանից մեկնել է տեղական ժամանակով 07:35-ին (Երևանի ժամանակով 06:35-ին), սակայն մոտավորապես մեկ ժամ անց ինքնաթիռը, որում եղել է 65 ուղևոր, անձնակազմի հինգ անդամ, հարկադրաբար վերադարձել է:

«Օդանավի բարձրանալու ընթացքում գործել է շասսիի անսարքության տվիչը, այդ կապակցությամբ օդանավի հրամանատարը որոշում է ընդունել ինքնաթիռը վերադարձնել մեկնաթռիչքի օդանավակայան: Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել մեկնման օդանավակայանում: Ուղևորները, անձնակազմի անդամները չեն տուժել: Օդանավը չի վնասվել»,- ասված է հաղորդագրության մեջ:  

Աղբյույրը՝ Factor.am