Ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև այն 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արձագանքեց համացանցում Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի կողմից տարածված փաստաթղթին և դրա ստորագրման հնարավորությանը:

«Համացանցում հրապարակվում է թուղթ, որի բովանդակության 90%-ը ծածկված է, և դա ներկայացվում է որպես ապացույց, որ ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ։ Այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին, և այո՛, եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածություններն իրագործի այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, այո՛, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև այն 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին։

Այդ թուղթը պարզապես չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չէ, աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում»,- ասաց նա։