Խոսրովի անտառում վերջին հրդեհի հետևանքով այրվել է 4․4 հա տարածք՝ 395 ծառ

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է իրականացված հետազոտության արդյունքները․

Անօդաչու թռչող սարքի միջոցով իրականացվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հունիսի 18-ին բռնկված հրդեհի արդյունքում այրված տարածքի հանութագրում՝ օրթոֆոտոհատակագիծ ստանալու համար:

Օրթոֆոտոհատակագծի վերլուծության արդյունքում պարզվել է, որ այրված տարածքի մակերեսը կազմում է մոտ 4.4 հա:

Հրդեհի ընդգրկման տարածքում հաշվարկվել է այրված, մասամբ այրված և չվնասված ծառերի քանակը: Ընդհանուր առմամբ հրդեհված տարածքում հաշվառվել է 1073 ծառ, որից այրված՝ 395, մասամբ այրված 466:

‼️«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հունիսի 18-ին բռնկված հրդեհի հետևանքները.Անօդաչու թռչող սարքի միջոցով իրականացվել…

Posted by Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC on Friday, July 3, 2020