Ինչ միջոցառումներ են անցկացվելու«էրեբունի-Երևան 2801» տոնակատարության շրջանակներում

Ինչ միջոցառումներ են անցկացվելու«էրեբունի-Երևան 2801» տոնակատարության շրջանակներում
Ինչ միջոցառումներ են անցկացվելու«էրեբունի-Երևան 2801» տոնակատարության շրջանակներում

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է.

Հոկտեմբերի 19-ին կնշվի Երևան քաղաքի հիմնադրման «էրեբունի-Երևան 2801» տոնակատարությունը:
Առաջին անգամ այն կիրականացվի ապակենտրոնացված ձևաչափով. բոլոր վարչական շրջաններում կկայանան տարատեսակ բացօթյա համերգային ծրագրեր և միջոցառումներ:

Ժամը 19:00-ից 21:00-ն հայաստանյան խմբերն ու անհատ-կատարողները հանդիսատեսին կներկայանան տարբեր նախասիրությունների և ոճերի երաժշտական կատարումներով:

Հարթակներ՝
❗️Աջափնյակ – Փոփ-էստրադային 
❗️Ավան – Մանկապատանեկան 
❗️Արաբկիր – Դասական 
❗️Դավթաշեն – Ջազային 
❗️Էրեբունի – Ժողովրդական
❗️Կենտրոն – Փոփ 
❗️Մալաթիա-Սեբաստիա – Էստրադային 
❗️Նոր Նորք – Էլեկտրոնային
❗️Նորք-Մարաշ – Ազգագրական
❗️Նուբարաշեն – Ռոք 
❗️Շենգավիթ – Հեղինակային 
❗️Քանաքեռ-Զեյթուն – Ռետրո 

Մասնավորապես, տարբեր բեմերում ելույթ կունենան՝

Արամ MP3
Գարիկ-Սոնա
Միքայել Ոսկանյան և ընկերներ
Թմբաթա
Սրբուհի Սարգսյան
Ռեինկարնացիա
Գոռ Սուջյան
Նեմրա
Բաբմիր
Որդան Կարմիր
Ռաիսա Մկրտչյան
Արամ Սաթյան
Արթուր Իսպիրյան
Գեորգի Մանգասարյան
Լևոն Մալխասյան
Վահագն Հայրապետյան
Հայաստանի պետական կամերային նվագախումբ
Երևանի պետական կամերային երգչախումբ
Ռուբեն Հախվերդյան
Էդուարդ Զորիկյան
Վախթանգ Հարությունյան
Վահան Արծրունի
Հայկական բարդ ասոցիացիա
Արսեն Գրիգորյան
Գագիկ Գինոսյան
Հայկ Պետրոսյան
Գաթա բենդ
Գողթ
Հայաստանի պետական էստրադային ջազ-նվագախումբ
Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբ
Վանաձորի «Հորովել» համույթ
Arik K
Henna Onna
Leo

Մինչ այդ, ժամը 13:00-ից 18:00-ը՝ բոլոր վարչական շրջանների մշակույթի տներն ու մանկապատանեկան ստեղծագործական և մարզամշակութային կենտրոնները կներկայացնեն իրենց ձեռքբերումները՝ կհնչի մանկապատանեկան երաժշտություն, կլինեն ցուցահանդեսներ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշների ցուցադրություններ, կանցկացվեն սպորտային մրցաշարեր:

Իսկ ժամը 22:00-ին բոլոր վարչական շրջաններում կիրականացվի համաժամանակյա հրավառություն:
Տոնակատարության պաշտոնական միջոցառումն ու գալա համերգը կկայանա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ժամը 19:00-ին: