Ռուսական գործոնի ակտիվացումն ու հայ-ռուսական դաշինքի ամրապնդումը բխում է Հայաստանի շահերից․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Վերջին օրերի զարգացումները ցույց են տալիս, որ Ռուսաստանը ոչ միայն մտադիր չէ զիջել իր դիրքերը տարածաշրջանում, այլ նաեւ ամրապնդում է այն։ Թուրքական իրական սպառնալիքի պարագայում դա կարող է լուրջ անվտանգության ամրապնդման գործոն լինել Հայաստանի համար։

Ռուսական գործոնի ակտիվացումն ու հայ-ռուսական դաշինքի ամրապնդումը բխում է մեր պետական շահերից եւ զսպող մեխանիզմ կարող է լինել Թուրքիայի ծավալապաշտական նկրտումների պարագայում։

Այո, այս պատերազմը նաեւ քաղաքակրթությունների բախում է ,այդ թվում պանթուրքիզմի դեմ, հետեւաբար դաշնակիցներ պետք է փնտրել ոչ թե շատ հեռուներում, այլ ամրապնդել ու զարգացնել կապերը դաշնակից Ռուսաստանի հետ։