Մարմնամարզիկները սկսում են պայքարն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները գերմանական Կոտբուսում սկսում են պայքարը աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին մասնակցում են Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը:

Օրեր առաջ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում ոսկե մեդալակիր էր դարձել Արթուր Դավթյանը (հենացատկ) և արծաթե մեդալ էր նվաճել Վահագն Դավթյանը:

Աշխարհի գավաթի խաղարկության փուլերը վարկանիշային էին Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: