«Ես չեմ տեսնում Ռոբերտ Քոչարյանին որպես քաղաքական գործիչ, ՌԴ դեսպանի հանդիպումը նրա հետ չեմ ողջունում»․ Արարատ Միրզոյան

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի՝ օրերս կայացած հանդիպմանը։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատնից օրերս պարզաբանել էին, որ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել է հասարակական, քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր հերթական հանդիպումների շրջանակներում:

Արարատ Միրզոյանն այսօր ասաց, որ չի ողջունում այդ հանդիպումը։

«Ես չեմ ողջունում ՌԴ դեսպանի այդ հանդիպումը։ Ի վերջո որևէ երկրի դեսպան կարող է քաղաքական դաշտի ողջ սպեկտորի ներկայացուցիչների հետ հանդիպել։ Այստեղ ուրիշ բան կա՝ այն հոդվածներն ու մեղադրանքները, որոնք այդ անձին ներկայացված են, մի փոքր դուրս են դնում այդ մարդում մաքուր քաղաքական դաշտից։ Հենց դրա համար էլ չեմ ողջունում, այսինքն՝ ես չեմ տեսնում Ռոբերտ Քոչարյանին որպես քաղաքական գործիչ և քաղաքական դաշտի ներկայացուցիչ, այլապես ես կողջոնեի ցանկացած երկրի դեսպանի հանդիպումն իր հետ»,- ասաց Արարատ Միրզոյանը։