Արմեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով՝ Արմեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար։

Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով` Արմեն Գրիգորյանին նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար։