Մարդու իրավունքների պաշտպանը հարգանքի տուրք է մատուցել արցախյան պատերազմի նահատակների հիշատակին

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Մարդու իրավունքների պաշտպանը լռությամբ եւ խոնարհումով հարգանքի տուրք է մատուցել պատերազմի ընթացքում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին: