Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը Լոռիում ավելացավ ևս 1-ով: Այսօրվա դրությամբ վարակվել է 10 անձ, ներկայումս ստացիոնար բուժում է ստանում 9-ը, 1-ը բուժվել և տուն է վերադարձել:
Համապատասխան ցուցումները չպահպանելու դեպքում այս թվերը կարող են աճել: Մնացեք տանը, պահպանեք պարետի ցուցումները:
Առողջ եղեք»։