Սամսոն Խաչատրյան. «Ազատությունից լավ բան չկա»

Սամսոն Խաչատրյան. «Ազատությունից լավ բան չկա»
Սամսոն Խաչատրյան. «Ազատությունից լավ բան չկա»

Երկուշաբթի օրվա երկրորդ կեսին` Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը մեկ տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակիր, բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սամսոն Խաչատրյանին:

Սամսոն Խաչատրյանը ազատ է արձակվել դատարանի դահլիճից: Դատարանի շենքի մոտ Խաչատրյանին են դիմավորել նրա հարազատները, ՀԱԿ ակտիվիստները, լրագրողները:

«Ազատությունից լավ բան չկա»,- դատարանից դուրս գալով ասել է Խաչատրյանը:

«Մեդիալաբի» հետ զրույցում Խաչատրյանը նաեւ ասել է, որ դատարանի որոշումը իր համար զարմանալի է եղել, եւ որ նման որոշումներ է մաղթում նաեւ մյուս քաղբանտարկյալներին:

«Ես միշտ ազատության համար եմ պայքարել, եւ մինչեւ վերջ էլ այքարելու եմ հանուն ազատության: Որտեղ էլ լինեմ` ազատության մեջ, թե` անազատության»,- «Մեդիալաբին» ասել է Սամսոն Խաչատրյանը:

© Medialab.am