Ժիրայր Սեֆիլյանի նամակը Անդրիաս Ղուկասյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ից

Ժիրայր Սեֆիլյանի նամակը Անդրիաս Ղուկասյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ից
Ժիրայր Սեֆիլյանի նամակը Անդրիաս Ղուկասյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ից

Հարգելի Անդրիաս, քո նման նպատակասլաց պայքարող մարդու տեսակը խիստ անհրաժեշտ է մեր ժողովրդին: Դժբախտաբար այս օրերին քիչ է ազատամիտ քաղաքական գործիչների քանակը, որոնք վստահելով միմյանց մեր նման լծված են մի գործունեության, որի նպատակն է Հայաստանում օր առաջ ինքնիշխան պետության ստեղծումը:

28-րդ օրն է, որ տակավին շարունակում ես հացադուլը: Այո, ընդունելով և հարգելով հանդերձ քաղբանտարկյալի պայքարի այս միջոցը, միաժամանակ հորդորում եմ դադարեցնել այն, որովհետև արդեն իսկ վաղուց հատել ես առողջոթյան համար վտանգավոր ժամանակահատվածը: Հուսով եմ, որ այս հորդորը՝ նախորդ օրերի մեր պայքարակից ընկերների հորդորներին միանալով, կլինի այն վերջին կաթիլը վերանայելու քո որոշումը և առաջնահերթորեն ուրախացնելու քո ընտանիքին և մեզ բոլորիս:

Ժիրայր Սեֆիլյան

«Վարդաշեն» ՔԿՀ

25.08.2016թ.