Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019թ. հունիսի 24-ի N 808-Ն որոշման համաձայն ստեղծվել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ՝ ՀՀ վարչապետի նախագահությամբ, որի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի, կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ նախանշվող առաջնահերթությունների և առաջարկվող լուծումների քննարկումն է, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելմանը նպաստող քաղաքականության, ծրագրերի և իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելը:
Խորհրդի կազմում ընդգրկված են նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները:
Խորհրդի գործունեության վերաբերյալ պարբերաբար կլուսաբանվի նաև Facebook-յան պաշտոնական էջով՝ https://www.facebook.com/anticorruptionpolicycouncilofArmenia/ (Հակակոռուպցիոն քաղաքականության Խորհուրդ):
Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից