«Իրատես de facto». Վարդան Օսկանյանն ինքնաբացարկի դիմո՞ւմ է գրել

Գագիկ Ծառուկյանը կարծես գտել է իր կուսակցության ցուցակով խորհրդարան անցած «անհնազանդներին» «սանձահարելու» միջոցը: Ինքնագործունեությամբ փայլող Վարդան Օսկանյանը հազիվ թե իր մտքերն արտահայտելու բարձրագույն ամբիոն ունենա:

Թերթի տեղեկություններով, վերջինս ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: ԲՀԿ-ի ցուցակից ևս երեքը նույն բախտին են արժանացել Հմայակ Հովհաննիսյանը, Վահե Հովհաննիսյանը և Ստեփան Մարգարյանը, որը, ի դեպ, ծննդով ջավախքցի է և ժամանակին վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խորհրդականն էր:

Հետաքրքիր զուգադիպությամբ հիշյալ անձանցից գրեթե բոլորը դեմ են ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն, ու ստացվում է ԲՀԿ-ի ղեկավարը «ազատվում» է հենց նրանցից:

© Medialab.am