«Ինձ համար կարևորագույն խնդիր է ջարդել նարկոտրաֆիկի ողնաշարը Սյունիքում». Նիկոլ Փաշինյան .«Լրագիր»

«Ինձ համար կարևորագույն խնդիր է ջարդել նարկոտրաֆիկի ողնաշարը Սյունիքում». Նիկոլ Փաշինյան .«Լրագիր»
«Ինձ համար կարևորագույն խնդիր է ջարդել նարկոտրաֆիկի ողնաշարը Սյունիքում». Նիկոլ Փաշինյան .«Լրագիր»

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կապանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է, որ  Սյունիքը Հայաստանի ու Արցախի ողնաշարն է: Սյունիքով է անցնում Հայաստանն Իրանին կապող միակ ճանապարհը, որը որոշ մարդիկ երկու օր առաջ որոշել էին փակել: Երկրորդը՝ Սյունիքը Հայաստանի արդյունաբերական խոշոր կենտրոններից է: Սյունիքը ռազմավարական նշանակություն ունի: Այս մասին տեղեկացնում է «Լրագիրը»։

«Սա պատմում եմ մարզպետի նշանակման տրամաբանությունը բացատրելու համար: Ցավոք սրտի, Սյունիքում շատ հաճախ արձանագրվում են թմրամիջոցների խոշոր խմբաքանակի ներմուծում Հայաստան՝ վտանգելով մեր երկրի հեղինակությունն ու մեր երիտասարդությանը: Ինձ համար կարևորագույն խնդիր է ջարդել նարկոտրաֆիկի ողնաշարը», – ըստ աղբյուրի, ասել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ միամտություն կլինի կարծել, թե դրանով միայն օտարերկրացիներն են զբաղվում:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի նշանակումը բողոքի մեծ ալիք բարձրացրեց հասարակության տարբեր շերտերի մոտ։