Երկրորդ լուրջ ու կարևոր ընտրությունը

Գևորգ Կարապետյանը 18 տարեկան է: Այսօր առաջին անգամ եկավ ընտրության: Հաշվառված է 21/1 ընտրատեղամասում: Մինչ ընտրության գալը, նա նայել է թեկնածուների ցանկը, ասում է, որ բոլորին ճանաչում է: Ընտրել է նրան, ով իր կարծիքով, գյուղի համար օգտակար կլինի:
Գևորգն առանց ընտանիքի անդամների է եկել ընտրության: Ինքնուրույն է որոշումը կայացրել ու ոչ ոքի չի ասել, թե ում է ընտրելու, որպեսզի և’ ինքը մյուսների կարծիքի վրա չազդի և’ հակառակը:
«Կարծում եմ, ամեն մեկն իր ձայնը պետք է իր հայեցողությամբ տնօրինի, չէ՞ որ յուրաքանչյուրս մեկ ձայն ունենք»,- ասում է Գևորգը: Նա վերջերս մասնագիտության ընտրության խնդրի առաջ էր կանգնած: Այնուամենայնիվ, հաղթահարեց և գոհ է իր ընտրությունից:

Կարդալ ավելին