Ադրբեջանը կրակ է բացել Տեղի հայկական դիրքերի ուղղությամբ. հայկական կողմը վիրավոր ունի

Հուլիսի 12-ին՝ ժամը 05:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ե. Խ.-ն:

Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

Զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում: