Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 4247 մարդ, մահացել՝ 74-ը

Վրաստանում օգոստոսի 28-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4247 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov-ը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 540 հազար 449 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3059 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 476 հազար 555 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 74 մարդ, ընդհանուր՝ 7175: