«Որոշել եմ ավագանուց դուրս գալ»․ Իմ քայլը խմբակցության անդամ Արսեն Կարապետյան

Երևանի ավագանու Իմ քայլը խմբակցության անդամ Արսեն Կարապետյանը գրել է․

«Քանի որ շատ են հարցնում, մի տեղ ասեմ, որ առանձին բոլորին չպատասխանեմ, էսօր վերարադարձա, ֆիզիկապես լիովին անվնաս, շնորհակալ եմ անհանգստանալու համար։

Որոշել եմ ավագանուց դուրս գալ՝ այլեւս չունեմ ուժ, եռանդ ու հավես Երեւանի շենքերով զբաղվելու, ազատ ժամանակս տրամադրելու եմ ընտանիքիս։

Ներողություն, եթե չեմ արդարացրել սպասումները։ Ամենաշատը ամաչում եմ էն անմարդկային բեռի համար, որ դրել ենք մեր 18-20 տարեկան զինվորների ուսերին, էլ բառեր չունեմ, գրեցի ջնջեցի»։