Վթարի հետևանքով 37-ամյա մոտոցիկլավարը հիվանդանոցում մահացել է

Ապրիլի 2-ին, ժամը 13.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում մոտոցիկլը կողաշրջվել էր. 37-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ապրիլի 8-ին, ժամը 17.30-ին, 37-ամյա մոտոցիկլավար Էդուարդ Խաչատրյանը գիտակցության չգալով՝ մահացել է: Կատարվում է քննություն, տեղեկացնում է ոստիկանությունը։