Ռայնիսի փողոցի շենքերից մեկում պայթյունից տուժած տղամարդու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Երևանի Ռայնիսի փողոցի շենքերից մեկում  պայթյունից տուժած 2 քաղաքացիներ վերակենդանացման բաժանմունքում են, նրանց առողջական վիճակի մեջ փոփոխություն չկա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

Օգոստոսի 26-ին փլատակների տակից տարբեր մարմնական վնասվածքներով դուրս բերված  41-ամյա Էդգար Մարգարյանը և 71-ամյա Սվետլանա Սահակյանը տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բժիշկները 41-ամյա Էդգար Մարգարյանի առողջական վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, նա միացված է արհեստական շնչառության սարքին , մյուս տուժածի՝ Սվետլանա Սահակյանի վիճակը միջին ծանրության է: