Ծանրաբեռնված երթուղայինը իր աշխատանքը սկսել է վարորդի անձնական որոշման արդյունքում

Համացանցում շրջանառվող ծանրաբեռնված երթուղայինի լուսանկարում գործող ավտոբուսն առավոտյան իր աշխատանքը սկսել է վարորդի անձնական որոշման արդյունքում, իսկ ավելի ուշ ավտոբուսի ընթացքը կասեցվել է։

Պարետի որոշմամբ ապրիլի 1-ից դադարեցվել է հանրային տրանսպորտի գործունեությունը։

Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։