Ջերմաստիճանը հանրապետությունում փետրվարի 8-12-ի գիշերն աստիճանաբար կնվազի

Փետրվարի 8-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին շրջաններում՝ ինտենսիվ: Լեռնային շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց: Այդ մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Փետրվարի 9-ին,10-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 10-ի ցերեկը, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևմտյան, 3-5 մ/վ, փետրվարի 7-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հանրապետությունում փետրվարի 8-12-ի գիշերը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում փետրվարի 8-ին, 9-ի գիշերը սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։