Վարդենիսում ավտոմեքենա է այրվել

Ապրիլի 16-ին, ժամը 15:15-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Լեոնիդ Ազգալդյան փողոցում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։24-ին, տեղեկացնումէ ԱԻՆ-ը։